
ԱԺ-ում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով պատգամավորներից մեկի այն հարցադրմանը, թե դեկտեմբերի 1-ին իր այցը Արցախ հատո՞ւկ է կազմակերպված եղել՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպում կազմակերպելու համար, հերքեց այդ լուրը։
Վարչապետը նշեց, որ Սերգեյ Լավրովի պաշտոնական այցը Բաքու որևէ կապ չի կարող ունենալ իր՝ Արցախ կատարած այցի հետ։
Ըստ վարչապետի՝ Լավրովի այցը Բաքու ծրագրված է եղել վաղուց։ Ն. Փաշինյանի մեկնումը նախատեսված է եղել ուղաթիռով, սակայն եղանակային անբարենպաստ պայմանների արդյունքում հանդիպման օրը հետաձգվել է, իսկ այցը տևել երկու օր։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել