1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Պարզաբանում՝ «ՖլայՄի» ընկերության հայտարարությունների վերաբերյալ

    Պարզաբանում՝ «ՖլայՄի» ընկերության հայտարարությունների վերաբերյալ

    • 02-12-2019
    Image

    Սեպտեմբերի 12-ին Կառավարության նիստում որոշում ընդունվեց թույլատրել «Ավիաուսումնական կենտրոնին» դրամաշնորհ ուղղել ուսանողների թռիչքային պատրաստվածության դասընթացների ձեռքբերմանը։ Գործընթացի կազմակերպման համար տրամադրեց 45 մլն դրամ։ Նոյեմբերի 18-ին մեկնարկեց գնման գործընթացը։
     

    «ՖլայՄի» ընկերությունը, որը մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել, բողոքարկել էր գնման ընթացակարգը։ Օրեր առաջ լրատվամիջոցներում տարածվեց մի տեսանյութ, որում ընկերության հիմնադիր Դավիթ Սարգսյանը և նույն ընկերության իրավաբանական բաժնի ղեկավար Էդգար Անդրեասյանը պատմում էին իրենց նկատմամբ ՀՀ վարչապետի ավիացիոն հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանի կողմից իրականացված ճնշումների մասին: Նրանց խոսքերով՝ գնումները հայտարարվեցին հապճեպորեն, երբ ակնհայտ էր, որ իրենք չեն հասցնելու մասնակցել գնման գործընթացին։ Իրենց պնդմամբ՝ գնման ընթացակարգը իրավականորեն ճիշտ չէր կազմկերպվել, դա էլ գնումները բողոքարկելու պատճառը հանդիսացավ։
     

    Ուսումնական կենտրոնի ներկայիս տնօրեն Գեղամ Խաչատրյանը հայտնում է, որ նախորդ տարիներին օդաչուների 6-հոգանոց խումբ է եղել, որոնք տեսական գիտելիքներից հետո պետք է ունենային գործնական աշխատանքի հնարավորություն, այսինքն՝ օդանավով թռիչքներ կատարեին։ Նախկինում եղել է փոքր օդանավ, որի միջոցով իրականացվել է թռիչքների նախատեսված քանակի մի մասը, բայց առկա ինքնաթիռի պիտանիության  թռիչքային ժամերի թույլատրելի ռեսուրսներն ավարտվել են, թռիչքները՝ կիսատ մնացել։ Այսպիսով, խնդիր էր առաջացել գտնելու նոր ինքնաթիռ, որպեսզի ուսանողներին հաջողվեր լրացնել թռիչքների ժամաքանակն ու օդաչուի վկայական ստանալ։ Այդ նպատակով էլ նոյեմբերի 18-ին հայտարարվեց գնումների գործընթացի մեկնարկի մասին։

    Մրցույթը չէր կարող ավելի ուշ հայտարարվել, քանի որ, ըստ ընթացակարգիմ, մինչ ս.թ. դեկտեմբերի 25-ը ավարտին հասցնել նախատեսվող 201 թռիչքաժամի իրականացումը ի սկզբանե կլիներ անհնարին: Հաշվի առնելով, որ ՀՀ Կառավարության որոշումն ուժի մեջ է մտել ս.թ. սեպտեմբերի 30-ին, իսկ մրցույթը հայտարարվել է միայն նոյեմբերի 18-ին՝ Կառավարության որոշումից 50 օր անց, մրցույթի հայտարարումը «հապճեպ» որակելն անհիմն է:
     

    «ՖլայՄի» ընկերության ներկայացուցիչների բողոքարկման հիմքը, սակայն, չի եղել գնման գործընթացի հայտարարման «հապճեպությունը», ինչպես կարելի է ենթադրել իրենց հարցազրույցից։
     

    «Ավիաուսումնական կենտրոնի» տնօրեն Գեղամ Խաչատրյանը հայտնում է, որ բողոքարկումը վերաբերել է ընկերությունների առջև դրված պահանջներին։ Վերջիններիս պնդմամբ՝ ուսումնական կենտրոնը իրավունք չուներ սահմանված գնի մասին տեղեկատվությունից բացի այլ տվյալներ, մասնավորապես՝ հավաստագրեր պահանջելու։ Մինչդեռ ՀՀ կառավարությունը դեռևս 2009 թվականին ընդունել է Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության (EASA) «Թռիչքային պիտանիության պահպանում» ՓԱՐՏ-Մ (PART-M) կանոնակարգը, որով երկրում գործող ավիաընկերությունները պարտավորվում են համապատասխանել միջազգային մի շարք չափանիշների։
     

    Գնման մասին հայտարարությունում սահմանված ընթացակարգերը հիմնված են նաև միջազգային ստանդարտների վրա, իսկ եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, ապա դրանք գերակա են ներքին օրենսդրության նկատմամբ։
     

    Կարևորագույն նախապայմաններից է՝ «ինքնաթիռը ուսումնական թռիչքներ իրականացնելու համար պետք է ունենա գործող և ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի համար ընդունելի սերտիֆիկատներ (գրանցման և թռիչքային պիտանիության սերտիֆիկատներ, աղմուկի և ռադիոկայանի վկայականներ) և համապատասխանի ուսումնական թռիչքներ իրականացնելու համար նախատեսված թռիչքային պիտանիության ապահովման պահանջներին»:
     

    Ծառայության մատուցման համար պահանջվող միջազգային սերտիֆիկատները ստորև՝

     

     

    Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից «Տեղեկատվության ստուգման կենտրոնին» հայտնեցին, որ «ՖլայՄի» ընկերության մոտ առկա են սերտեֆիկատներից 4-ը։ Բացակայում է առևտրային գործունեությամբ զբաղվելու համար պարտադիր առևտրային որակավորման, և դրան համապատասխան CAMO (Թռիչքային Պիտանիության Շարունակական Կառավարման Ձեռնարկության), ինչպես նաև Տեխնիկական սպասարկման համապատասխան (Part M, Sub. F կամ Part.145) սերտիֆիկատները:
     

    Ինչ վերաբերում է վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանի՝ այս գործում անձնական շահագրգռվածությանն ու այլ ընկերության շահերը սպասարկելու մասին կասկածներին, պետք է նշել, որ «Ավիաուսումնական կենտրոնի» տնօրեն Գեղամ Խաչատրյանի փոխանցմամբ՝ մրցույթի մասնակցության հրավերներ են ուղարկվել թվով 5 կազմակերպությունների, որոնցից ոչ մեկը՝ բացառությամբ «ՖլայՄի» ընկերության, մրցույթին մասնակցելու նախաձեռնությամբ հանդես չի եկել։

     

    «ՖլայՄի» ընկերության ներկայացուցիչները հարցազրույցում անդրադարձել էին նաև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին, նշելով, որ իրենց կողմից ներկայացված ավիացիոն անվտանգության ապահովման փաստաթղթում կառույցը, բովանդակային սխալները վերհանելու փոխարեն, նշել է բացառապես տառասխալները, ինչը չի կարող հանդիսանալ մերժման հիմք։ Սա թույլ է տվել իրենց եզրակացնելու, որ բովանդակային առումով «ՖլայՄի»-ն ունի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, սակայն իրենց «մեկ-երկու տառի ուղղումով չեն գրանցում»։
     
     
     

    Քաղաքացիական ավիացիայի  կոմիտեն հայտնում է, որ «ՖլայՄի» ընկերության կողմից ներկայացված փաստաթղթում առկա են եղել ոչ միայն ուղղագրական, այլև բովանդակային սխալներ, որոնց մասին ներկայացուցիչները չեն խոսել հարցազրույցում։

     

    Խոսքը, օրինակ, այն մասին է, որ օդանավի թռիչքային պիտանիության պահպանման գործառույթն ու սպասարկումը իրականացնում է օդաչու-սեփականատերը, սակայն այդ գործառույթը հանդիսանում է սերտեֆիկացման փուլում գտնվող կազմակերպության գործառույթ, ինչը չի համապատասխանում գործող կարգին (Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության ՓԱՐՏ-Մ)։ Կան նաև հոդվածներ, որտեղ նշված է, որ տեխնիկական սպասարկման գործերն անում է անձ, որի մասին ձեռնարկում բացված ինֆորմացիա չկա («M-inspector» օրինակ)։ Միևնույն ժամանակ Քաղաքացիական ավիացիայի Կոմիտեն հայտնում է, որ «ՖլայՄի» ընկերությանը մի քանի անգամ բանավոր կերպով տեղեկացվել է սխալներն ուղղելու մասին։ Ընկերության սերտիֆիկացման հայտը անբավարար համապատասխանության պատճառով մերժվել է միայն մեր հարցման օրը:
     
     
     
    Հավելենք, որ «ՖլայՄի» ընկերության ներկայացրած բողոքի ու դրա հետաձգումների հետևանքով կասեցվել է գնման գործընթացը, որը չի կարող իրականցվել մինչև քննության ավարտը։ Դրա հետևանքով նշված գնման կատարումը 2019 թ. դարձել է տեխնիկապես անկատարելի։
     

    Քաղաքացիական ավիացիա ֆլայմի Ավիաուսումնական կենտրոն

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14