1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Ամփոփում
    2. Շաբաթվա ընթացքում շրջանառված կեղծ և հերքված լուրերը

    Շաբաթվա ընթացքում շրջանառված կեղծ և հերքված լուրերը

    • 24-11-2019
    Image

    «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» ներկայացնում է շաբաթվա ընթացքում մամուլում հայտնված կեղծ և հերքված տեղեկությունները:


    1.Գլխավոր շտաբում պաշտոնանկություններ ու փոփոխություններ չեն նախատեսվում

    Շաբաթվա մեկնարկին մամուլը գրեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում տեղի ունեցող պաշտոնանկությունների ու նոր նշանակումների մասին։

    Նշվում էր, թե ԳՇ պետ Արտակ Դավթյանը կազատվի պաշտոնից, իսկ պետի տեղակալ Օնիկ Գասպարյանը՝ կմնա համակարգում: Ըստ լրատվականների աղբյուրների՝ ԳՇ պետի մյուս 3 տեղակալների հարցը դեռևս որոշված չէ, բայց իրեն՝  Դավթյանին, նշանակելու են ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության ղեկավար։

    Պաշտպանության նախարարությունը հերքեց այս լուրերը, նշելով, որ ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարությունում փոփոխություններ չեն նախատեսվում։


     2. Հայաստան-Սիրիա միջկառավարական համաձայնագիրը՝ նոր շահարկումների առարկա


    Վերջին շրջանում մամուլում պարբերաբար հայտնվում էին քննադատական նյութեր՝ կապված Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի գործունեության հետ։ 
     

    Օրեր առաջ «Հայ-արաբական միջազգային իրավական խորհրդի» գլխավոր քարտուղար Վահե Մահշիկյանը հարցազրույցում նշել էր, թե Քաղաքացիական ավիացիայի նախագահը  օրենքով չի գործում: Ըստ նրա՝ Սիրիայի քաղավիացիայի կոմիտեն օգոստոսին նամակ է ուղարկել Տաթևիկ Ռևազյանին՝ «Հայաստան-Սիրիա օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիրը» ստորգրելու պատրստակամությամբ։ Խոսքը 5-10 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի մասին է, որի շնորհիվ օդանավային ընկերություն պետք է հիմնվեր, սակայն Տաթևիկ Ռևազյանի ստորագրության բացակայության պատճառով նախագիծը չի իրագործվում։ 

     

    Այս քննադատությանն ի պատասխան՝ Քաղավիացիան տեղեկացրեց, որ 2019 թվականի  օգոստոսի 19-ին Սիրիայի Արաբական Հանրապետության տրանսպորտի նախարարությունից ստացված վերոնշյալ գրությունը վերաբերել է բացառապես երկու երկրների միջև միջկառավարական համաձայնագրի ստորագրմանը և որևէ ներդրման կամ որևէ ավիաընկերության կողմից դեպի Երևան չվերթերի մասին խոսք չի եղել:

     

    Քաղավիացիան նաև հայտնել էր, որ այդ գրությունը օրենքով սահմանված կարգով փոխանցվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որն էլ իր հերթին, կարևորելով համաձայնագրի ստորագրումը, նշել էր, որ այն կստորագրվի ներպետական և երկկողմ ընթացակարգերն ավարտելուն պես։

    Առավել մանրամասն՝ այստեղ։ 

     

    3.1000+ հիմնադրամի կողմից հրապարակված տարեկան հաշվետվության մեջ սխալներ չկան. Ուրիխանյանը թերի է ներկայացրել իրողությունը

    Նոյեմբերի 19-ին ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը գրառում էր կատարել, նշելով՝ «Մեկ շաբաթ առաջ զանգահարեց վարչապետի օգնականը և հայտնեց, որ իրենց ուսումնասիրության արդյունքներով ևս պարզվել է, որ զինծառայողների սոցհիմնադրամի պաշտոնական հաշվետվության մեջ իսկապես սխալ կա, և փոխանցված գումարները արտացոլված չեն։ Իբր 800000000-ից ավել գումար փոխանցվել է 18 ամիս շարունակ, բայց փաստաթղթերում չկա»։ 

     

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը «Տեղեկատվության ստուգման կենտրոնին» հայտնեց, որ պատգամավորն այդ եզրակացությանն է եկել՝ իր հետ զրույցից հետո, սակայն վերջինս ոչ ամբողջական է ներկայացրել խոսակցությունն և սխալ հետևություն է կատարել:

     

    Նաիրի Սարգսյանը նշել էր, որ իր և Ուրիխանյանին հեռախոսազրույցի ընթացքում պատգամավորին տեղեկացրել է, որ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրենի հաշվետվության և Ֆինանսների նախարարության կողմից տրամադրված թվերի միջև որոշակի տարբերություն կա: Բայց նա նաև ասել է, որ նոյեմբերի 14-ին հանդիպում է կազմակերպվելու Պաշտպանության նախարարությունում՝ ՊԵԿ-ի, ԿԲ-ի և Հիմնադրամի ներկայացուցիչների հետ միասին՝ հասկանալու խնդրի էությունը: 

     

    Նաիրի Սարգսյանի խոսքերով՝ նոյեմբերի 14-ին կայացած  քննարկման ժամանակ Հիմնադրամի, ինչպես նաև ՊԵԿ-ի աշխատակիցների կողմից ներկայացվել են լրացուցիչ տեղեկություններ, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ Ֆինանսների նախարարության կողմից հիմնադրամին փոխանցված գումարի թիվը ճշգրիտ է և համապատասխանում է հիմնադրամի կողմից հրապարակված տարեկան հաշվետվության թվին:

    Առավել մանրամասն՝ այստեղ:

     

    4.Սոցապ նախարարությունը չի ֆինանսավորի «Թռչունյան տուն» խնամքի կենտրոնը, այլ կստանձնի երեխաների խնամքը

    Օրեր առաջ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնել էր «Թռչունյան տուն» գիշերօթիկ հաստատության երեխաների խնամքին աջակցելու իր մտադրության մասին։ Նախարարությունը Շիրակի մարզպետի հետ քննարկումից հետո որոշում էր կայացրել այցելել «Թռչունյան տուն»՝ իրականացնելու երեխաների և ծնողների կարիքների գնահատում։
     

    Այցելությունից հետո լրատվամիջոցներից մեկը գրել էր, թե երեխաների խնամքը ստանձնելու մասին հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Լրագրողը զրույց էր ունեցել խնամքի կենտրոնի տնօրեն Սոնյա Սիմոնյան հետ, որը նշել էր, թե նախարարության կազմակերպած այցը, երևի թե, նպատակ ունի համոզվելու՝ հաստատությունում ամեն բան համապատասխանում է նորմերին, թե՝ ոչ։

     

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնեց, որ երբեք էլ չի հայտարարել մասնավոր հաստատությանը, այս դեպքում «Թռչունյան տուն» խնամքի կենտրոնին, ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին։ Խոսքը կարիքների գնահատման և երեխաների խնամքը ընտանիքներում կազմակերպելուն աջակցելու մասին է եղել, իսկ այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

     

    Գիշերօթիկի երեխաների խնամքի վերաբերյալ նախարարությունը չի փոխել իր դիրքորոշումը: Նախարարությունը վերահաստատեց պատրաստակամությունը՝ իր վրա վերցնելու երեխայների խնամքի հետ կապված բոլոր ծառայությունները։

     

    5. «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի՝ «e-draft.am»-ում չհայտնվելու հանգամանքները

    Մամուլը այս շաբաթ գրեց նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի դրույթների մասին։

     

    Մասնավորապես, «Հենարան» մամուլի ակումբի կայքում հրապարակված՝ «Առաջինը՝ Հայաստան» նախաձեռնության հրավիրած «Կրթություն և արժեհամակարգ» խորագրով քննարկման ընթացքում իրավաբան Արթուր Բուդուրյանն նշել էր‚ թե «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը պետք է քննարկման դրվեր «e-draft.am» կայքում‚ որտեղ տեղադրվում են բոլոր նախագծերը և անցնում հանրային քննարկման փուլ։ Նա նաև նշել էր, որ «օրենքի նախագիծը չի դրվել նշված կայքում‚ փակ քննարկման փուլ է անցել»։

     

    ԿԳՄՍ նախարարությունը այս առիթով հայտնեց, որ օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը բաց մասնակցային միջավայրում քննարկվել է բարձրագույն ուսումնական հաստատություններում և գիտահետազոտական կազմակերպությունում, ինչպես նաև հանրային և մեդիա մի շարք հարթակներում։ Այսինքն, պնդումը, թե նախագիծը փակ քննարկման փուլ է անցել, չէր համապատասխանում իրականությանը:

     

    Նախարարությունը հայտնել էր նաև, որ մինչ «e-draft.am»-ում հրապարակումը, օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը, քննարկումների ընթացքում ստացված առաջարկությունների և դիտարկումների հիման վրա, լրամշակվել և նախապատրաստվել է ավելի լայն հանրային քննարկումների, որոնց ավարտին այն սահմանված կարգով տեղադրվելու է «e-draft.am»-ում՝ ինչպես նախատեսված է աշխատանքային կարգով:

    Շաբաթվա ամփոփում Ապատեղեկատվություն

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14