1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. «Perfect TV» յութուբյան էջը կեղծ չէ և չի ֆինանսավորվում Նիկոլ Փաշինյանի կողմից. ապատեղեկատվություն

    «Perfect TV» յութուբյան էջը կեղծ չէ և չի ֆինանսավորվում Նիկոլ Փաշինյանի կողմից. ապատեղեկատվություն

    • 03-09-2019
    Image

    Վերջին օրերին մամուլում շրջանառվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` սեպտեմբերի 1-ին տարածած տեսանյութը։ Մեդիադաշտում, անդրադառնալով հիշյալ հոլովակին, պնդում են, թե յութուբյան այդ էջը կեղծ է, ու Նիկոլ Փաշինյանը «որերորդ դեպքն է» ֆեյք էջից տարածվող տեղեկատվությամբ է կիսվում։ 


    Եթե նախորդ դեպքում խոսքը վերաբերում էր Փաշինյանի հրապարակած մեկնաբանության հեղինակի կեղծ լինելուն, որն ի դեպ արդեն հերքվել է (օգտատերն իրական էր), ապա այս անգամ խոսքը  «Perfect TV» յութուբյան էջով տարածված տեսանյութի մասին է։

     

    Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, մամուլում տեղեկություն տարածվեց, թե «այդ յութուբյան ալիքի էջի հետևում մի երիտասարդ է կանգնած»։ Տեղեկության համաձայն՝ երիտասարդի  ֆինանսական վիճակը վերջին շրջանում բարելավվել է և նա  ստացած եկամուտով մեքենա է գնել։ Լրատվականները փորձում էին կապ գտնել իշխանության՝  մասնավորապես Փաշինյանի, և յութուբյան օգտատերի միջև, նշելով, թե հնարավոր է ալիքը ֆինանսավորվում է հենց նրանց կողմից։    


    Նախ նշենք, որ «Perfect TV» յութուբյան հաշիվը կեղծ չէ։ Ուսումնասիրելով այն՝ կտեսնենք ալիքի սեփականատիրոջ անունը՝ Վիգեն Սուքիասյան, «Perfect TV»-ի ֆեյսբուքյան էջի հղումը և էլետրոնային հասցեն։ 

     

    Այնուամենայնիվ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ հաստատեց ալիքի հիմնադիր Վիգեն Սուքիասիանի հետ՝ ստանալով նրա անձը հաստատող այլ փաստեր ևս։ 

     


    Անդրադառնալով վերջինիս՝ իշխանության կողմից ֆինանսավորման և մեքենա գնելու պնդմանը, նշենք, որ Վիգենն իր մեքենան գնել է 2019-ը թվականի ապրիլին՝ հունվար ամսին ալիքից ստացված միջոցներով։ 

     

    Յութուբերը մեզ տրամադրեց նաև իր ալիքի ֆինանսական վերլուծությունը, որտեղ երևում է, թե որքան գումար է «YouTube»-ից փոխանցվել իրեն՝ էջի դիտումների և հավանումների համար։ 

     

     

    Հավելենք նաև, որ Վիգեն Սուքիասյանը դեռ 2016-ից յութուբյան հարթակում այլ նախագծերով ևս փորձել է հանդես գալ։
     

    Նիկոլ Փաշինյան Ապատեղեկատվություն

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14