
Մամուլում տարածված տեղեկությունները, թե գազի գինը բարձրանալու է 10 տոկոսով, չի համապատասխանում իրականությանը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտնել է, որ այժմ բանակցություններ են տարվում ռուսական կողմի հետ` Հայաստան մատակարարվող գազի սակագնի վերաբերյալ և արդյունքների մասին պաշտոնապես կտեղեկացնեն բանակցություններն ավարտելուն պես։
Ինչ վերաբերում է սահմանին Հայաստանի համար ՌԴ-ից մատակարարվող գազի գնի բարձրացմանը, ապա այդ գումարի տարբերությունը վճարում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Պետությունն այդ հարցում որևէ պարտք չի կուտակում:
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել