
Այսօր՝ հուլիսի 31-ին, լրատվամիջոցներից մեկը «Նիկոլ Փաշինյանն արձակուրդից պաշտոնանկ է արել հայտնի փոխմարզպետին» վերտառությամբ նյութ էր հրապարակել, որտեղ նշվում էր, թե Նիկոլ Փաշինյանը, գտնվելով արձակուրդում, հրամանագիր է ստորագրել, որով Ռազմիկ Տոնոյանին ազատել է Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից։
Այս տեղեկությունը, սակայն, չի համապատասխանում իրականությանը։
Ռազմիկ Տոնոյանին աշխատանքից ազատելու որոշումը ստորագրվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից, ով, սահմանված կարգի համաձայն, ստանձնել է Նիկոլ Փաշինյանի լիազորությունները` վերջինիս արձակուրդում գտնվելու ընթացքում։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել