1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Ամփոփում
    2. Շաբաթվա ընթացքում հերքված լուրերը՝ ամփոփ

    Շաբաթվա ընթացքում հերքված լուրերը՝ ամփոփ

    • 27-07-2019
    Image

    «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» ամփոփում է անցնող շաբաթվա ընթացքում  հերքված մի շարք տեղեկություններ, որոնք առնչվում են ՀՀ կառավարության գործունեությանը


    Արագածոտնի մարզպետը «Առգե բիզնես» ՍՊԸ-ում աշխատել է՝ որպես շուկայի ուսումնասիրության մասնագետ, այլ ոչ թե առաքիչ

     

     Հուլիսի 23-ին լրատվամիջոցներում  կեղծ տեղեկություններ տարածվեցին Արգածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի մասին։ 
     
    Այսպես, հարապարակումների առաջին հատվածում նշված էր, թե «Վիվառո Բեթինգ» ՍՊ ընկերությունը մեկ միլիոն ՀՀ դրամի բռնագանձման հայց է ներկայացրել Դավիթ Գևորգյանի դեմ: Հիշյալ գործը 2015թ. քննվել է ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով, սակայն նյութում գործը որակվել էր՝ իբրև յուրացում: Նշված գործը յուրացման մասին վկայող որևէ դրույթ, որևէ տարր չի պարունակում, բացի դրանից՝ յուրացումը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով սահմանված է որպես քրեորեն պատժելի արարք: Հետևաբար, եթե գործը լիներ յուրացման մասին, ապա այն կքննվեր ՀՀ քրեական դատավարության ընթացակարգով: 
     
    Հարկ է նշել, որ այս գործի կարճումը Դավիթ Գևորգյանի՝ մինչև գործի ավարտը հայցվորի պահանջած գումարը վճարելը չէ, այլ այն, որ հայցվորը հրաժարվել է հայցից, երբ պարզ է դարձել այդ ամենի՝ թյուրիմացության արդյունք լինելը։ Այդ գործով որևէ կողմ որևէ վճարում չի կատարել: 

     Հրապարակումներում նշվում էր, թե «Առգե բիզնես» ՍՊԸ-ում Դավիթ Գևորգյանը եղել է առաքիչ,, մինչդեռ իրականում վերջինս զբաղվել էր շուկայի ուսումնասիրությամբ և վերլուծությամբ, ավելի կոնկրետ՝ «Procter and gamble» հանրահայտ ապրանքանիշի ապրանքների մասով շուկայի հետազոտությամբ, ինչը ապրանքների վաճառք կամ առաքում չի ենթադրում: Այս մասին նշված է նաև մարզպետի կենսագրության մեջ: 

    Հերքման տեսքստն ամբողջությամբ՝ այստեղ։ 


    Շուկայում բրուցելոզի հետևանքով սատկած անասունի միս չի վաճառվել. ՀՀ-ում  թուրքական անասնաբուժական դեղերի վաճառք և Վիետնամական խոզի մսի ներկրում չկա

     

    2019թ. հուլիսի 22-ին լրագրողներին ասուլիսի հրավիրած ֆերմեր Տիգրան Եղոյանը պնդում էր, որ որոշ գյուղերում մանր եղջերավոր անասունների 55-60 տոկոսն արդեն հայտնվել են բրուցելոզի ճիրաններում, և Քարագլուխ գյուղում 38 մարդ վարակվել է բրուցելոզով։ Նշված տեղեկատվությունը, սակայն, նույնպես չի արտացոլում իրականությունը։

    Այսպես՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Վայոց Ձորի մարզում բրուցելոզով հիվանդ կենդանիներ հայտնաբերվել են հիմնականում Քարագլուխ բնակավայրում և Գնիշիկ բնակավայրի միայն մեկ ընտանիքում:


    2019թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ Վայոց Ձորի մարզում ստուգվել է 11140 գլուխ մանր և 9690 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի: Արդյունքում գրանցվել է բրուցելոզով հիվանդ՝ համապատասխանաբար 146 և 60 գլուխ կենդանի, որը կազմում է մարզի ընդհանուր անասնագլխաքանակի ընդամենը 1.3 տոկոսը։ Նշենք նաև, որ հիվանդ կենդանիները ենթարկվել են սպանդի:

    Ընդհանուր առմամբ հանրապետությունում 2019թ  առաջին կիսամյակին ստուգված կենդանիներից  բրուցելոզով վարակվածների թիվը  չի գերազանցել 3%-ը, ինչը նշանակում է, որ 50% վարակվածության մասին խոսելն ապատեղեկատվություն է։

    ՍԱՏՄ-ի տեղեկացնում է՝ բրուցելոզի հարուցիչը 60 աստիճան և ավելի եփելու դեպքում ոչնչանում է, ինչը նշանակում է, որ ջերմային մշակումից հետո միսը դառնում է անվտանգ:


    Վարչապետն ուղղաթիռով Իջեւան չի մեկնել

     

    Շաբաթվա սկզբին՝ հուլիսի 23-ին, մամաուլում տեղեկություններ տարածվեցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանկության ընկերոջ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի ծնունդին ուղղաթիռով է գնացել: 

    Վլադիմիր Կարապետյանը, հերքելով տեղեկությունը, նշել էր, որ Փաշինյանը ուղղաթիռը վերջին անգամ օգտագործել է Արցախ այցի ժամանակ՝ հունիսին։ Իջեւան գնալիս՝ նա ուղղաթիռով չի եղել։

    Իսկ ուղղաթիռը վերջին անգամ օգտագործել է Արմեն Սարգսյանը՝ հուլիսի 21-ին՝ Լոռու մարզ կատարած այցի ժամանակ։

    ՀՀ ոստիկանության պարզաբանումը՝ Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ



    Ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Սամսոնյանը՝ հուլիսի 23-ին, հրապարակում էր արել, ըստ որի՝ Հյուսիսային պողոտայում «տրանսսեքսուալի» մասնակցությամբ կռիվ է տեղի ունեցել, և միջադեպի վայր եկած ոստիկանները, պաշտպանելով նրան, բերման չեն ենթարկել։ 
     
    Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունը հայտնեց, որ լուրերը սուտ են. Կենտրոնական բաժին բերման են ենթարկվել միջադեպի բոլոր մասնակիցները՝ անհրաժեշտ պարզաբանումներ կատարելու համար։ 


    Վլադիմիր Կարապետյանը չունի ռեստորան ո՛չ Թբիլիսիում, ո՛չ էլ Երևանում 

     

    Հուլիսի 26-ին  մամուլում գրվեց, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը  Թբիլիսիում և Երևանում ռեստորաններ ունի։ Անգամ նշվում էր, որ Վրաստանի մայրաքաղաքի Ռուսթավելի փողոցում այդ ռեստորանների թիվը երկուսն է։ 
     
    Այս կապակցությամբ Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնեց, որ «Իրատես» թերթում 2019 թվականի հուլիսի 26-ին տեղ գտած «Բա ասում եք՝ գործարարներ չունեք» վերտառությամբ հրապարակումը իրականությանը չի համապատասխանում։ 

    ՀՀ վարչապետի աշխատակազմը նաև պահանջեց «Իրատես» թերթից և Irates.am կայքից հրապարակել նյութի հերքումը։ Կարճ ժամանակ անց հերքումները կարող էինք գտնել լրատվականների էջերում։ 


    Մաքսային վճարների հաշվարկման փոփոխություն նախատեսված չէ մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը

     

    Վերջին շրջանում մեդիադաշտում ակտիվորեն քննարկվում էր, թե ՀՀ տարածք ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների համար մաքսային վճարները սույն թվականի սեպտեմբերի 1-ից թանկանալու են։ 

    Այս կապակցությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պաշտոնապես հայտարարեց, որ, մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ, մաքսային վճարների հաշվարկման փոփոխություն նախատեսված չէ։ 

    2019 թ. հունվարի 1-ից ՊԵԿ պաշտոնական կայքէջը գործարկել է ֆիզիկական անձանց կողմից երրորդ երկրներից ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների մաքսային վճարների հաշվիչ, որը հնարավորություն է տալիս ներկրողին նախապես ճշտել և հաշվարկել ներմուծվող ավտոմեքենայի մաքսազերծման ընթացքում վճարման ենթակա գումարի չափը:

    Հայաստան Շաբաթվա ամփոփում Տեղեկատվության ստուգման կենտրոն

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14