;

Вопрос-ответ

  1. Սխտորն օգնո՞ւմ է կորոնավիրուսի դեմ պայքարում։

    • Սխտորը կարող է ունենալ հակաբակտերիալ հատկություններ, սակայն չկա որևէ ապացույց, որ դրա օգտագործումը պաշտպանում է նոր տիպի կորոնավիրուսից։

  2. Ովքե՞ր կարող են վարակվել կորոնավիրուսով։ Ո՞ր տարիքային խմբի համար է հիվանդությունն առավել վտանգավոր։

    • COVID19-ով կարող են վարակվել բոլորը՝ անկախ տարիքից։ 60-ից բարձր մարդկանց մոտ հիվանդությունը կարող է ավելի ծանր ընթացք ունենալ՝ առաջացնելով բարդություններ։ Բարդություններ առաջանում են նաև այն մարդկանց մոտ, ովքեր ունեն ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։

  3. Բյուջետային աշխատողները չե՞ն վարձատրվելու հարկադիր պարապուրդի ընթացքում։

    • Բյուջետային բոլոր աշխատողները շարունակելու են վարձատրվել հարկադիր պարապուրդի ընթացքում։

  4. Արբիդոլ դեղամիջոցը բուժու՞մ է նոր տեսակի կորոնավիրուսից։

    • Ոչ։ Իրենց ներդիր թերթիկում վիրուսների նկատմամբ իմունիտետ բարձրացնելու ցուցումով դեղերը չեն հանդիսանում նոր կորոնավիրուսի (COVID 19) բուժման միջոց։ Ներկայումս կորոնավիրուսի բուժման որևէ կոնկրետ դեղամիջոց կամ մեթոդ չկա

  5. Սպիրտի թանկացումը առնչություն ունի՞ կորոնավիրուսի տարածման հետ։

    • Սպիրտի գնի բարձրացումը կապված է բացառապես հարկային օրենսգրքում տեղի ունեցած փոփոխություններով. դա համահունչ է ԵԱՏՄ-ում Հայաստանի պարտավորություներին: Սակայն չի բացառվում, որ որոշ տնտեսվարողներ կարող են օգտվել իրավիճակից և անհիմն բարձրացնեն գները։

  6. Տնային պայմաններում կարված բժշկական դիմակներն արդյունավե՞տ են։

    • Տնային պայմաններում պատրաստված կտորե դիմակները չեն փոխարինում բժշկական դիմակներին, սակայն հանրային պաշտպանության հավելյալ միջոցներ են։ Նման դիմակները պետք է կարված լինեն երեք շերտից և ամբողջովին դիպչեն դեմքին։

Чтобы задать вопрос, пожалуйста, войдите или зарегистрируйтесь.

Вход Регистрация