1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. COVID-19
    2. Նոր կորոնավիրուսը բուժող դեղերի մասին լուրերին պետք չէ վստահել

    Նոր կորոնավիրուսը բուժող դեղերի մասին լուրերին պետք չէ վստահել

    • 17-03-2020
    Image

    Հետևեք մեզ նաև Telegram-ում  

    Վերջին շրջանում համացանցում շրջանառվում են հակավիրուսային ազդեցություն ունեցող որոշ դեղերի վերաբերյալ տեղեկություններ՝ դրանք ներկայացնելով որպես կորոնավիրուսի բուժման միջոց։ Այնինչ ներկայում նոր կորոնավիրուսի (COVID 19) բուժման որևէ  կոնկրետ դեղամիջոց կամ մեթոդ չկա։ Իրենց ներդիր թերթիկում վիրուսների նկատմամբ իմունիտետ բարձրացնելու ցուցումով դեղերը չեն հանդիսանում նոր կորոնավիրուսի (COVID 19) բուժման միջոց։ Չհիմնավորված տեղեկությունների տարածումը թյուրընկալման պատճառ է դառնում և կարող է սպառողին մոլորության մեջ գցել։

     

    Այս համատեքստում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) հորդորում է ֆեյսբուքյան օգտատերերին՝ համացանցում չտարածել ու միմյանց չուղարկել նոր կորոնավիրուսի բուժման վերաբերյալ չհաստատված տեղեկատվություն և հիմք չընդունել նման տեղեկություններն այս կամ այն դեղամիջոցի ենթադրյալ արդյունավետության վերաբերյալ, քանի որ դա կարող է հանրության շրջանում առաջացնել չարդարացված սպասումներ և  շփոթություն։

     

    Միաժամանակ, հիշեցնենք, որ Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշման 7-րդ հոդվածի 23 կետի համաձայն՝ ՀՀ-ում եւ ՀՀ-ից դուրս կորոնավիրուսով վարակման դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, ինչպես նաև խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ՝ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարվում է միայն պաշտոնական տեղեկատվությանը հղում կատարելով։

     

    Առողջապահության նախարարություն Coronavirus covid-19 ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14